- Գլխավոր
- Տ. Պետրոսյան 80
Բնակելի համալիր
Հարմարավետ միջավայր
Մանկական Խաղահրապարակ
Մանկական Խաղահրապարակ
Մարզադաշտ
Մարզադաշտ
Կանաչապատ բակ
Կանաչապատ բակ
Խելացի դռնախոս
Խելացի դռնախոս
Տեղադիրք
Համալիրը գտնվում է Երևանի ժամանակակից և զարգացած ենթակառուցվածքներով ապահովված Դավթաշեն վարչական շրջանում, որն առանձնանում է հարմարավետ քաղաքային միջավայրով։ Մի քանի րոպեի հեռավորության վրա են գտնվում խանութներ, դպրոցներ, մանկապարտեզներ, զբոսայգի և հասարակական տրանսպորտի կանգառներ։ Դավթաշենի կամրջով ապահովվում է արագ և հարմար կապ քաղաքի կենտրոնի հետ, ինչը համալիրի տեղադրությունը դարձնում է հատկապես հարմար ամենօրյա երթևեկության համար։
Ֆասադ
Համալիրի ճարտարապետությունը համատեղում է ժամանակակից դիզայնն ու գործնական լուծումները։ Շենքի հիմքում մոնոլիտ երկաթբետոնե կրող կոնստրուկցիան է, որն ապահովում է բարձր սեյսմակայունություն, հուսալիություն և երկարատև շահագործում։ Ֆասադների բաց գունային լուծումները, «կորոեդ» դեկորատիվ սվաղը, կոնտրաստային ճարտարապետական տարրերն ու վիտրաժային ապակեպատումը համալիրին հաղորդում են արտահայտիչ և ժամանակակից տեսք։ Միաժամանակ, ֆասադները դիմացկուն են արտաքին միջավայրի ազդեցությունների նկատմամբ և հեշտ են սպասարկման ու խնամքի առումով։
Բակ
Համալիրի բակը հարմարավետության և անվտանգության ներդաշնակ համադրություն է։ Այստեղ նախատեսված են ժամանակակից մանկական խաղահրապարակներ, հարմարավետ հանգստի գոտիներ, զբոսանքի արահետներ և կանաչապատ տարածքներ։ Բարեկարգ ու մտածված միջավայրը ստեղծում է հաճելի պայմաններ հարևանների հետ շփման, ընտանեկան զբոսանքների և ակտիվ հանգստի համար։ Փակ տարածքը, որակյալ լուսավորությունն ու զարգացած ներքին ենթակառուցվածքը բակը դարձնում են այնպիսի վայր, որտեղ հաճելի է ժամանակ անցկացնել տարվա ցանկացած եղանակին։
Ավտոկայանատեղի
Ընդարձակ ավտոկայանատեղիները և հարմար մուտքերը հնարավորություն են կտան հեշտությամբ կայանել ավտոմեքենան։ Տարածքն ապահովված է լինելոը որակյալ լուսավորությամբ, տեսահսկման համակարգով և մուտքի վերահսկմամբ, ինչը կբարձրացնի անվտանգության մակարդակը։ Բնակելի մասնաշենքերին անմիջական հասանելիությունը կդարձնի առօրյա տեղաշարժերն առավել հարմարավետ՝ տարվա ցանկացած եղանակին։
Հատակագծեր
Տարաժամկետ վճարման հաշվիչ
Տարաժամկետ 0% տոկոսադրույք
60 ամիս մարման ժամկետ
Ենթակառուցվածքներ
քարտեզը
բացելու համար
Կարևոր է իմանալ